Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում անդրադարձել է հումանիտար ճգնաժամին, գերիների ու պահվող անձանց վերադարձին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին:

«Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։

Հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մասին՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր