Լուկաշենկոն ներում է շնորհել 52 քաղբանտարկյալի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ազատազրկված 14 օտարերկրացու։ Ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 52 քաղբանտարկյալ՝ 14 օտարերկրացի, 38 բելոռուս։

Այս գործողությունը Բելառուսի նախագահը ձևակերպել է որպես ԱՄՆ նախագահի և այլ պետությունների ղեկավարների խնդրանք և որպես բարի կամքի դրսևորում՝ մարդկայնության սկզբունքներից ելնելով։

Հաղորդվում է, որ օտարերկրացիներից վեցը Լիտվայի քաղաքացի է, երկուսը՝ Լատվիայի, Լեհաստանի և Գերմանիայի, մեկը՝ Ֆրանսիայի, և մեկը՝ Բրիտանիայի քաղաքացի։

Նրանք կալանավորվել էին Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրարշավին իրենց մասնակցության և ընդդիմադիր հայցքների համար, որը հերքում է Բելառուսի գործող իշխանությունը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ