Լոռու մարզում ՀՀ ԶՈՒ ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Լոռու մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք:

Related posts

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը