Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը

Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը։ Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ արդեն իսկ ձևավորվել են մարզպետարանների, համայնքների ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

«Խնդրում ենք գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, այն իրականացնել՝ միմիայն հաշվի առնելով առկա կենդանիների գլխաքանակը:

Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիների առկայության դեպքում խնդրում ենք դիմել հաշվառումն իրականացնող անասնաբույժ-մասնագետին կամ զանգահարել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարով՝ 012-595-939։ Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիները պետք է անմիջապես համարակալվեն համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից և գրանցվեն «Անի պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում։

Հարկ է նշել, որ կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը ֆինանսական բեռ չի ավելացնում գյուղացու կամ ֆերմերի համար։ Ուստի խնդրում ենք ոչ միայն չխոչընդոտել, այլև աջակցել հաշվառումն իրականացնող խմբերին»,-նշված է հայտարարության մեջ։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում