Լոնդոնը Կիևին զինելու «50-օրյա արշավի» կոչ է անում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին «Ռամշտայն» ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առաջիկա նիստում մտադիր է կոչ անել մասնակիցներին «50-օրյա արշավ» սկսել՝ Կիևին ռազմական օգնությունն ինտենսիվ ավելացնելու նպատակով: Այս մասին հայտնել է The Telegraph թերթը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

«Որպես Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի անդամներ՝ մենք պետք է մեր հերթին «50-օրյա արշավ» ձեռնարկենք՝ զինելու Ուկրաինային մարտի դաշտում, և ստիպենք Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասվում է Հիլիի հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է Telegraph-ը, հուլիսի 21-ին կայանալիք նիստում Լոնդոնն ու Բեռլինը որոշում կկայացնեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի համար մեծ թվով հրթիռներ գնելու մասին:

Մեծ Բրիտանիայի համար այդ մատակարարումները մինչև 2025 թվականը Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության և հրետանային զինամթերքի վրա 700 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 800 միլիոն եվրո) ծախսելու պարտավորության մաս են կազմում, նախատեսվում է ֆինանսավորում նաև Ուկրաինային ավելի շատ անօդաչու թռչող սարքերի մատակարարումների համար:

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ