ԼՂ-ում Ադրբեջանի մտադրություններն ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
«Միջազգային գործընկերները, ներառյալ՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- X-ի իր միկրոբլոգում (նախկին՝ Թվիթեր) գրել է Արարատ Միրզոյանը:

Related posts

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը