Լիտվան 100000 եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին

Լիտվան օգնության ձեռք է մեկնում ջրհեղեղից տուժած Հայաստանին: Հանրապետության Կառավարությունը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է.

«Լիտվա-Հայաստան համերաշխության շրջանակում Լիտվայի կառավարությունը հաստատել է 100000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ հեղեղումներից»։

Related posts

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև