Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի, վիրավորներինը հատում է 14500-ը՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
ՑԱՀԱԼ-ն արդեն մի քանի օր շարունակ հարվածում է Բեյրութի արվարձաններին: Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են միայն «Հըզբոլլահի» օբյեկտները, հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները: Նաև նշվում է, որ զինված ուժերը մինչև հարվածներ հասցնելը կոչ է անում բնակիչներին տարհանվել: Այնուհանդերձ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն օրեցօր աճում է:
Լարված է նաև Գազայի հատվածում: Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 43800-ի, իսկ վիրավորներինը գերազանցում է 103400-ը: Միայն վերջին ժամերին Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 120 մարդ:

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան