Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Գյուրջյանը բարձրացրեց 94 կգ, այնուհետ 98 կգ և երրորդ մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 100 կգ: Այս ձևում Գյուրջյանը 6-րդն է: Հրում վարժությունում նա սկսեց 121 կգ-ից, հետո 125 կգ և երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 129 կգ:

Հրում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտում գրանցելով 227 կգ արդյունք դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Related posts

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական