Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Լեռնային Ղարաբաղում նշում երեխաների ծննդյան օրը։

«Ահա, թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում: 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր  է՝ արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- նշել է Բադալյանը։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել