«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայուն է». ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնացել: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկում են իրավիճակը … նրանք շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ առարկաներից և ապահովել փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը», – ասել է Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները