Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Լարսը երկու ուղղություններով փակվել էր բեռնատար տրանսպորտի համար։

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա