19-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 19-ամյա երիտասարդին դանակահարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Չարենցավանցի 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը

Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու. Արթուր Հովհաննիսյան

Ընթանում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. Պեսկով