Լավրովն ու Մնացականյանը քննարկել են պատերազմի դադարեցման հայտարարության դրույթների իրականացման հետ կապված հարցեր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:

Related posts

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը և Լիլիա Շուշանյանը ինքնաբացարկի դիմում են գրել

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները