Լավրովը ներկայացրել է Ուկրաինայից ՌԴ հիմնական պահանջները

Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հետ բանակցություններում հետևյալն է. Ղրիմը Ռուսաստանի մաս է, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչվում են իրենց վարչական սահմաններում, ապառազմականացում, որի պարամետրերը պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև ապազգայնականացում՝ նախկինում Գերմանիայի նմանությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկելու անվտանգության երաշխիքների հարցը։ «Ուկրաինայում ընդհանրապես չպետք է լինի որևէ սպառազինություն, որը կարող է սպառնալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»,- նշել է Լավրովը:

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ