Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:

Related posts

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից

Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ կան տուժածներ