Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:

Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղպահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:

ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Ռուսաստանն ընտրությունից հետո զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի

Վարչապետը՝ մինչև 200 հզ դրամ աշխատավարձով քաղաքացիներին ապահովագրության համակարգում ներառելու մասին

Պուտինը սպառնում է «հայելային» պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանմանը