Լաչինի ճանապարհը կարճ ժամանակով բացել են Կարմիր խաչի մեքենաների համար․ Արցախից ծանր հիվանդ էր տեղափոխվում Երևան

Քիչ առաջ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։

Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։

«Ազատության» տեղեկությամբ, Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Related posts

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ