Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, որը կայունության և հանդարտության նշան է․ Սուրեն Պապիկյան

Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- ասել է նա։։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում, նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։

«Ատեստավորումը, ի հեճուկս բոլոր պեսիմիստների բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան և մրցակցությունը բանակի համար բերում է էական հաջողություններ»,- ասել է նա։

Related posts

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ

Համագործակցությունը Չինաստանի հետ ընդլայնվում է․ ՆԳ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանին

Ուզում եմ միանալ ներողություններին՝ ուղղված մեր հանրությանը, այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի համար. Ռուբինյան