Իրան պատվիրակություն կգործուղվի՝ մասնակցելու միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակություն գործուղելու մասին:

Պատվիրակության կազմը՝ ստորև.

Մ. Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ավագյան – Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ն. Տերյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Վարդանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ք. Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Հ. Դարբինյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող

Ն. Զեյնալյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Ն. Զուլալյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

Ա. Բաբայան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական

Ա. Ղազարյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Վ. Քեշիշյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Ա. Բագրատյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության կցորդ:

Related posts

Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով

ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականին. Միրզոյանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային