Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ

Իրանում ձերբակալվել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության երկու գործակալ, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքեր, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են 23 անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված սարքավորումներ, արձակման սարքեր, կառավարիչ, Nissan բեռնատար և ավելի քան 200 կգ պայթուցիկ նյութ։

Հիշեցնենք՝ Իրանի և Իսրայելի միջև հունիսի 13-ից լարված իրավիճակ է, որը սկսվել է Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո: 

Առաջին հարձակումները իրականացվել են Իրանի միջուկային օբյեկտների վրա: Սպանվել են Իրանի առանցքային զինվորականներն ու միջուկային գիտնականները:

Թեհրանը պատասխանել է՝ հարյուրավոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ, որից հետո իսրայելական ինքնաթիռները շարունակել են հարվածել Իրանի տարածքում գտնվող թիրախներին: Փոխադարձ հարվածները դեռ շարունակվում են:

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից