Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ գործակցությունը

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ գործակցությունը, բարձր գնահատել Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը և Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը:

Նախագահներն ընդգծել են, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում այժմ շրջադարձային պահ է: Նրանք հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ակտիվացնել տարբեր ոլորտներում շփումները։

Նշվում է, որ Փեզեշքիանը և Ալիևը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին