Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջմղմանը: Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, որը նվիրված է եղել Հայաստանի և Բելառուսի հետ Իրանի հարաբերությունների քննարկմանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։

Related posts

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր և թվային ծառայությունների նոր հնարավորություններ