Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Ամիր Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում հանդիպել է Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին՝ հայտարարելով, որ Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, նա անդրադարձել է Իրանի սկզբունքային քաղաքականությանը, այն է՝ հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը:

Իրանական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել վեճերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Ամիրաբդոլլահիանն ասել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության։

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը