Իրանը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները համարում է երկրի ներքին գործը

Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին հարցն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հավելելով, որ Իրանը պաշտպանում է օրենքի գերակայությունը Ռուսաստանում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը Ռուսաստանի Դաշնությունում», – ասել է Նասեր Քանանին՝ արձագանքելով «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում զինված խռովության կազմակերպմանը։

Related posts

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով