Իրազեկում. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ

Իրազեկում

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։

Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը:

Շիրակի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում, դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-18:00-ը:

Հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Անկախության 24։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք