Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

Իսրայելական զորքերը մտել են Լիբանանի հարավ՝ Իսրայելի սահմանամերձ շրջանները գնդակոծություններից պաշտպանելու համար՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նրա խոսքով՝ ինքը հրաման է տվել զինծառայողներին՝ առաջ շարժվել և լրացուցիչ ռազմավարական դիրքեր գրավել։

«Իսրայելական բնակավայրերի վրա ուղիղ կրակի հնարավորությունը կանխելու համար վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես թույլ ենք տվել ՑԱՀԱԼ-ին առաջ շարժվել և լրացուցիչ գերիշխող դիրքեր զբաղեցնել Լիբանանում և այնտեղից պաշտպանել սահմանամերձ բնակավայրերը»,- նշված է Կացի հայտարարության մեջ:

Related posts

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը