Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնման մասին, և նոր գրավված տարածքները կդառնան բուֆերային գոտու մի մասը:

Այս մասին հաղորդում է Times of Israel-ը ՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավարի հայտարարությունը:

«Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Իսրայելն ընդլայնում է գործողությունները Գազայում՝ ասելով, որ զորքերը առաջ են շարժվելու՝ տարածքը մաքրելու ահաբեկիչներից և ենթակառուցվածքներից, և գրավելու մեծ տարածք, որը կավելացվի Իսրայելի պետության անվտանգության գոտիներին»,- հայտնում է աղբյուրը:

Կացը նաև կոչ է արել անկլավի բնակիչներին գործել հիմա՝ Համասին տապալելու և բոլոր գերիներին վերադարձնելու համար:

Related posts

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

Փաշինյանը՝ առողջապահական ծառայությունների հասանելիության մասին

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ