Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

Իսրայելական օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր օբյեկտների ուղղությամբ:

ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայության տվյալով՝ անցած 48 ժամվա ընթացքում անկլավում հարված է հասցվել շուրջ 250 թիրախի։ Նշվում է, որ դրանց թվում են եղել ականապատ շենքեր, զենքի պահեստներ, հակատանկային հրթիռների արձակման դիրքեր, թունելներ, դիպուկահար դիրքեր, ռազմական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցամաքային զորքերի գործողություններին աջակցել է ավիացիան։ Մարտեր են ընթացել նաև անկլավի հյուսիսում, որտեղ զինվորականները ոչնչացրել են ռազմական ենթակառուցվածքի տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ ստորգետնյա կառույցներ:

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք