Ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«1918 թ. այս օրերին մենք հռչակեցինք մեր առաջին անկախ հանրապետությունը։
Մեր պատմական հայրենիքում անկախ պետականության` մոտ հազարամյա բացակայությունից հետո դժվարին պայմաններում կրկին հնարավորություն ստացանք աշխարհում ունենալ մեր անկախ ու ինքնիշխան պետությունը։ Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում։
Շնորհավորում եմ մեր անկախ պետականությունը խորհրդանշող Հանրապետության տոնը։ Թեպետ այն նշում ենք մեր պետությանը բաժին հասած ծանր և նույնաբնույթ մարտահրավերների պայմաններում, սակայն համոզված եմ, որ միասնական ուժերով դուրս ենք գալու այս վիճակից, քանի որ ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի»:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր