Ինչ հայեցակարգի վրա հիմնվելով ենք մենք պատրաստվում ապահովել մեր պետության հարատևությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:

«Ես ուզում եմ ելույթը սկսել կուսակցության ծրագրից մի մեջբերումով. մենք կուսակցության ծրագրում ունենք հետևյալ ենթավերնագիրը՝ «Կուսակցության գործունեության նպատակները», որտեղ արձանագրված է, որպես առաջին նպատակ, ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, սոցիալ-հոգեբանական պայմանների ապահովումը։ Վերջին շրջանում մենք ինչ քննարկում ենք, ըստ էության, նաև՝ հրապարակային, կապված է մեր ծրագրային այս դրույթի հետ։ Ես կուզենամ ընդգծել մեր պետության հարատևության համար անհրաժեշտ իրավական, միջազգային, տարածաշրջանային, սոցիալ-հոգեբանական պայմանները, որովհետև իմ այսօրվա ասելիքը և նախորդ շրջանի ասելիքը, ըստ էության, կախված է և կապված է դրա հետ։ Հետևաբար, խնդիրը հետևյալն է, թե ինչպես, ինչ հայեցակարգի վրա հիմնվելով ենք մենք պատրաստվում ապահովել մեր պետության հարատևությունը»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 10 февраля 2024 г.

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում