Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար. Արշակ Կարապետյան

ՀՀ նախկին ՊՆ նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության հետևանքն են։ Նա նաև ընդգծել է, որ հեռացվել է ՊՆ նախարարի պաշտոնից, քանի որ ինքը հրաման է տվել կրակ բացել պետական սահմանի խախտման դեպքում։

Կարապետյանի խոսքով՝ եթե ոչ այսօր, ապա վաղը թշնամին նորից կանցնի հարձակման՝ նրա նպատակն է գրավել Հայաստանը։

«Վերոնշյալի կապակցությամբ ես որոշեցի՝ առաջին՝ հայտարարել քաղաքական իմ գործունեություն մասին։ Երկրորդ՝ ստեղծել Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելու քաղաքական շարժում, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝ ստեղծել հուսալի և անվտանգ համակարգ Հայաստանի պետականության պահպանման և բարգավաճման համար»,- եզրափակել է նա։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը