Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վրաստանի ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին. Փամբուխչյան

ՀՀ ԱՒ նախարար Արմեն Փամբուխչյանը ցավակցել է Վրաստանում այսօր ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:

«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Related posts

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ

Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ