Ժամանակավորապես արգելվել է ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025 թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարակում» տեսակի պաղպաղակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա»): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։
Արգելքը վերաբերում է 2025 թ. հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։
Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։
Հիշեցնենք՝ այդ արտադրատեսակի 07․03․2025 թ. արտադրության խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր:
Տեսչական մարմնի գործառույթներն ուղղված են սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։

Related posts

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Բաքուն չի արձագանքել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին այցելելու Մոսկվայի խնդրանքին. Զախարովա

Վարչապետը և «Տրաֆիգուրա»-ի նախագահը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր