Թրամփն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի կառույցներում կատարվող ներդրումների մեծ մասը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կասեցնել ՄԱԿ-ի գործակալություններին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին հատկացվող վճարումների մեծ մասը: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծի բացատրական գրառման մեջ։

Որոշումը համապատասխանում է Թրամփի հրամանին՝ վերանայել ԱՄՆ մասնակցությունը միջազգային կազմակերպություններին և մերժել ֆինանսավորումը նրանց, որոնք չեն համապատասխանում Սպիտակ տան վարչակազմի առաջնահերթություններին։

Բացի այդ, ամերիկացի առաջնորդը առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը։

Բացատրական գրառման մեջ նշվում է, որ կրճատման գումարը կկազմի 1,614 միլիարդ դոլար։

Փետրվարի սկզբին Թրամփը հրամանագիր էր ստորագրլ ՄԱԿ-ում ԱՄՆ մասնակցությունը վերագնահատելու մասին՝ նշելով, որ կազմակերպությունը վատ է կառավարվում և չի կատարում իր աշխատանքը։ Մինչ այդ, Սպիտակ տան ղեկավարը կարգադրել էր, որ ԱՄՆ-ը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, քանի որ, ամերիկյան վարչակազմի կարծիքով, այդ կառույցը բավականաչափ արդյունավետ չէ, գտնվում է քաղաքական ազդեցության տակ և չափազանց շատ գումար է պահանջում Վաշինգտոնից։

Related posts

Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան

Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը