Թրամփը Հարիսից առաջ է 5 մլն քվեով

ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քվեաթերթիկների շարունակվող հաշվարկի նախնական արդյունքներով առաջ է Քամալա Հարիսից է 5 մլն ձայնով։ Նման տվյալ է հրապարակել Associated Press-ը։

Թրամփն այժմ ունի ավելի քան 58 մլն ձայն, մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը ստացել է 53 մլն ձայն։ Չնայած ընդհանուր հաշվարկով ձայների նման առավելությանը՝ նախագահի ընտրությանը հաղթանակը որոշվում է ոչ թե ընտրողների ձայների քանակով, այլև ընտրիչների համակարգով։

Թրամփը, Fox News-ի հաշվարկով, արդեն ունի 232 ընտրիչի, իսկ Հարիսը՝ 198-ի ձայն։ New York Times-ի գնահատմամբ` Թրամփի հաղթանակի հավանականությունը 89 տոկոս է։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ