Թուրքիան մտադիր է Սիրիայի և Իրաքի հետ սահմանի երկայնքով անվտանգային միջանցք ստեղծել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հարցազրույց է տվել ամերիկյան «Politico» մեդիա կազմակերպությանը:

Գյուլերը նախ հերքել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Թուրքիայի վերաբերյալ շրջանառվող այն լուրերը, որ ՆԱՏՕ-ի համար Թուրքիան անվստահելի է:

«Մենք կտրականապես հերքում ենք Թուրքիայի անվստահելի լինելու մասին խոսույթը. այդպիսի բան չկա: Չի կարելի կարծել, որ 32 դաշնակցի մի տեղում եղած մթնոլորտում յուրաքանչյուր հարցի շուրջ նույն տեսակետներն են լինելու:

Որոշ երկրներ փորձում են այդպիսի ընկալում ստեղծել: Թուրքիան մինչ օրս եղել է միակ երկիրը, որը կարողացել է պատերազմի (ռուս-ուկրաինական) երկու կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպել: Մենք թույլ չենք տալու, որ Սև ծովը ռազմավարական պատերազմի դաշտի վերածվի»,-նշել է նա:

Բացի այդ, Գյուլերը խոսել է Իրաքի և Սիրիայի հյուսիսային սահմաններին իրականացվող ռազմագործողությունների մասին:

Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է անվտանգային միջանցք ստեղծել՝ այսպես կոչված ահաբեկիչներից պաշտպանվելու նպատակով:

«Մենք վճռական ենք Իրաքի և Սիրիայի հետ ունեցած մեր սահմանների երկայնքով 30-ից 40 կմ խորությամբ անվտանգային միջանցք ստեղծելու և տարածքը ահաբեկիչներից ամբողջությամբ մաքրելու հարցում:

Մենք շարունակելու ենք (ռազմագործողությունները – խմբ.) այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի վանասազերծվել»,-ընդգծել է Գյուլերը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ