Թուրքիան ՀԱՄԱՍ-ը ի համարում ահաբեկչական կազմակերպություն․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, սակայն դա չի նշանակում, որ Անկարան խրախուսում է անմեղ մարդկանց մահը։
Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարել, որ Անկարան ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Մի շարք երկրներ, օրինակ, YPG-ին և FETÖ-ին (քուրդ զինյալների և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունները, որոնց հետ Անկարան կապում է 2016 թվականի հեղաշրջման փորձը – խմբ.) չեն ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություններ, որոնք մենք համարում ենք ահաբեկչական։ Մենք Պաղեստինի քաղաքական համակարգի մաս կազմող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, բայց դա չի նշանակում, որ մենք ընդունում ենք անմեղ մարդկանց մահը, մենք դատապարտում ենք այն (պաղեստինա-իսրայելական) էսկալացիայի հենց սկզբից», – ասել է Հաքան Ֆիդանը դանիացի գործընկերոջ հետ Անկարայում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցում:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել