Թուրքիան արտադրում է լազերային ՀՕՊ համակարգ

Թուրքական ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերությունը հրապարակել է տեղական միջոցներով արդիականացված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Alka» համակարգի փորձարկման կադրերը: Այն լազերիային է և ունի 750մ հեռահարություն։

Այդ համակարգի կարողունակությանն է անդրադարձել ընկերության գործադիր տնօրեն Մուրադ Իքինջին: Նշել է, որ համակարգը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն ունակ է ավելի ուժեղ պաշտպանություն ապահովել նաև այժմ արտադրության փուլում գտնվող թուրքական 2-րդ ավիակիր «Mavi Vatan» նավի համար:

Իքինջիի խոսքով՝ այն նպաստելու է Թուրքիայի կողմից կատարելագործվող «Երկաթե գմբեթ» (Çekik Kübbe) ՀՕՊ համակարգի կարողունակության բարձրացմանը ևս:

Թուրքական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև, որ մտադիր են ամենակարճ ժամանակահատվածում ավարտել «Երկաթե գմբեթի» ստեղծման աշխատանքները:

Թուրքական մամուլում նշվում է, որ հիշյալ համակարգն արդեն ձևավորման վերջին փուլում է:

Նշենք, որ Թուրքիան մտադիր է ամուր ՀՕՊ համակարգ ստեղծել, որը հիմնված կլինի միայն տեղական ռազմարդյունաբերության վրա: Նմանատիպ բազմաշերտ համակարգ ունի նաև Իսրայելը:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից