Թուրքիայում երաշտի պատճառով 240 լճից ցամաքել է 186-ը

Հիդրոերկրաբանության հարցերով թուրք փորձագետ Ջելալեթթին Շիմշեքն անդրադարձել է երաշտի հետ կապված խնդիրներին։ Նա նշել է, որ Թուրքիայի հյուսիսային շրջաններում տեղումների քանակն առատ է, իսկ հարավային շրջաններում՝ սակավ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2040-ը ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, իսկ մինչև 2070-ը՝ 4 աստիճանով և դա հատկապես զգալի կլինի Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններում։

Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան պայքարում է երաշտի դեմ, երկրի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են։ Մասնավորապես 240 լճից արդեն ցամաքել է 186-ը։

Շիմշեքը հայտնել է, որ 2040-ին Թուրքիան կդասվի ջրի սակավություն ունեցող երկրների շարքում։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ