Թուրքիայում այսօր նախագահի և խորհրդարանի ընտրություններ են

Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրությունների անցկացման համար ընտրատեղամասերը բացվել են։

Քաղաքացիները կընտրեն նախագահին, որը կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։

Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 մլն 721 հազար 475 քաղաքացի։

Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է թեկնածությունից հրաժարվելու մասին։

Նախընտրական հարցումների արդյունքները դեռևս չեն բացահայտում թե երկու գլխավոր թեկնածուներից որն է ֆավորիտը։

Էրդողանը քվեարկելու է Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում, որտեղ նա ավարտել է իր քարոզարշավը շաբաթ երեկոյան, իսկ Քըլըչդարօղլուն և Օղանը կքվեարկեն Անկարայում։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Գյումրին հյուրընկալեց շախմատի սիրողական մրցաշարը

Դպրոցի ճամփան՝ կարճ ու հեշտ.1 մլրդ 98 մլն դրամ՝ դպրոցներ տանող ճանապարհների համար