Թուրքիայի 5 նահանգներում անտառային հրդեհներ են

Ermenihaber:Թուրքիայի միանգամից 5 նահանգներում՝ Շըրնաքում, Բուրսայում, Ադանայում, Չանաքքալեում և Անթալիայում, անտառային հրդեհներ են բռնկվել:

Շըրնաքում հրդեհը բռնկվել է քաղաքին հարակից Ջուդի կոչվող սարի անտառներում: Միանգամից 7 կետում բռնկված ու շարունակվող հրդեհը մարել չի ստացվում կապված դժվարամատչելի տարածքի հետ: Հաղորդվում է, որ զինվորականները թույլ չեն տալիս հրդեհը մարել ցանկացող կամավորներին ու Շըրնաքի անտառտնտեսության աշխատակիցներին մոտենալ այրվող օջախներին՝ որպես հիմնավորում նշելով դրա վտանգավորությունը:

Բուրսայում էլ հրդեհը բռնկվել է նահանգի Քեստել շրջանիին հարակից անտառապատ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել: Նշվում է, որ այստեղ Բուրսայի քաղաքային հրշեջ ջոկատներն ու անտառային գործերի վարչությունը աշխատանքներ են սկսել հրդեհը մեկուսացնելու ուղղությամբ:

Ադանայի Փոզանթը շրջանի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է բավական մեծաթիվ և հրշեջներ և հրդեհաշիջման տեխնիկա, այդ թվում՝6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 30 հրշեջ մեքենա, 15 հրշեջ տանք, 7 հատուկ տեխնիկա և 200 հրշեջ:

Չանքաքքալեում հրդեհը բռնկվել է Գալիպոլի շրջանի Քավաքյոյ գյուղաքաղաքի Քալաֆեթ գյուղի հարակից անտառներում: Հաղորդվում է, որ այս 2 հրդեհները մարելու համար մեծ թվով հրշեջներ ու տեխնիկա է ուղարկվել:

Անթալիայում հրդեհը բռնկվել է նախօրեին Աքսու շրջանում: Նշվում է, որ այստեղ ևս զգալի թվով հրշեջներ են ներգրավվել հրդեհը մարելու աշխատանքներում: Ներգրավված է նաև մեկ հրշեջ ուղղաթիռ: Տեղի ֆերմերներն էլ են մասնակցում մարման աշխատանքներին՝ թույլ չտալու կրակի տարածումը դեպի իրենց ջերմատնային տնտեսություններ։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ