Թուրքիայի իշխանությունները երկրաշարժի ընդհանուր վնասը գնահատել են մոտ 104 մլրդ դոլար

Թուրքիայի իշխանությունները հաշվետվություն են ներկայացրել, որում գնահատվում են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած շուրջ 10 հազար հետցնցումների վնասի ծավալները։

Փաստաթղթի համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 48 հազար մարդ, Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 104 մլրդ դոլարի վնաս:

Կանխատեսվել է, որ վնասը կկազմի 2023 թվականի ազգային եկամտի մոտավորապես 9%-ը:

 

Related posts

Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են

Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ վարչապետը հանդիպել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավարի հետ