Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:

X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ցնցումներ են գրանցվել Բաթալգազիի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,76 կմ խորությամբ։

Հունվարի 1-ին էլ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում։ Երկրաշարժի աղբյուրն այնտեղ եղել է 8,7 կիլոմետր խորությամբ։

Related posts

ՔՊ Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամները մասնակցել են «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» թեմայով դասընթացին

ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում

«Яндекс»-ի տվյալների կենտրոնի վրա հարձակումից հետո ընկերության ծառայություններում խափանումներ են