Թուրքիայի Անկարա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անկարա նահանգի Քալեջիք շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների հետևանքների կանխարգելման և չեզոքացման վարչությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22:52-ին (Երևանի ժամանակով 23:52):

Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև