Ալիևը Փաշինյանի և Պուտինի հետ հանդիպման համար ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլoղլին:

«Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԱԳՆ-ի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչները: Այս պահին Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ»,-ասել է նա:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք