Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները

Ռուս զինծառայողները օգնություն են ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, որոնք վթարի են ենթարկվել Սյունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Հայաստանում ռուս խաղաղապահների Telegram ալիքը, վթարը տեղի է ունեցել հունվարի 10-ին` Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ Հոթ բնակավայրից ոչ հեռու գտնվող հատվածում: Այս մասին տեղեկանումենք SputnikArmenia-ից:

ՈւԱԶ-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան. այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մի քանի պտույտ կատարելով` ընկել ձորը։ Մեքենայում եղել են նաև վարորդի ընտանիքի անդամները։

Դեպքը տեղի է ունեցել ռուս զինծառայողների աչքի առաջ, որոնք մեկնում էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ հերթափոխի։ Վերջիններս առաջին բուժօգնություն են ցուցաբերել վթարից տուժածներին։

Նրանք եղել են 30-35 տարեկան ամուսնական զույգ ՝ իրենց երկու անչափահաս երեխաների հետ։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Տուժածներին տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց:

Ինչպես պարզվել է` ամուսինները ստացել են ոտքերի փակ կոտրվածքներ և գանգուղեղային վնասվածքներ, իսկ երեխաների մոտ բացի թեթև վնասվածքից և քերծվածքներից ոչինչ չի հայտնաբերվել:

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում