Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Մայիսյան ընտրություններից հետո տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստում անդրադարձ է կատարվել Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում առկա ճգնաժամային իրավիճակներին, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, սիրիացի փախստականների հարցին և այլն:

Նիստի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և ցանկանում է շուտափույթ խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության և կայունության կովկասյան տարածաշրջանում։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից