Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետությունը ճանաչելու մասին կայացված որոշմանը:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է.

«Մենք ուրախ ենք, որ Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի նման պետություններից հետո Հայաստանը ևս Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին որոշում է կայացրել:

Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի, իրավունքների հավասարության, ինքնիշխանության և խաղաղության մեջ միասին ապրելու սկզբունքների նկատմամաբ և ճանաչում է Պաղեստին պետությունը»:

Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել՝ որպեսզի ավելի շատ պետություններ ճանաչեն Պաղեստինը որպես պետություն։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին էր Հայաստանի արգործնախարարությունը հայտարարել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին կայացված որոշման վերաբերյալ:

Related posts

Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել

Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի

Հուսով եմ՝ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը