Գերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ: Այս մասին, Bild թերթի փոխանցմամբ, հայտնել է Գերմանիայի դաշնային գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է ձերբակալվել։ Ուկրաինայի քաղաքացու անունը Ռոբերտ Ա. է, ՌԴ քաղաքացունը` Արման Ս., ՀՀ քաղաքացունը` Վարդգես Ա.:

Նրանք տեղեկություններ էին հավաքում օտարերկրյա հետախուզական ծառայության համար։ Մասնավորապես, նրանք հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախը՝ Ուկրաինայի մի քաղաքացի։ Երեքն էլ տեղափոխվել են քննչական մեկուսարան։

Related posts

Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ

30-ամյա երիտասարդը Թուրքիայում 8 մարդ է սպանել

Անձնագիր՝ նոր կարգով․ գներ, ժամկետներ և տվյալների անվտանգության հարցեր